Դեպի Հայաստանի սահման տանող ճանապարհի Փարավանիի լեռնանցքի հատվածում ծանր բեռնատարների երթևեկությունը վերականգնվել է։ Այս մասին հաղորդում է Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը:
Ավելի վաղ ճանապարհը փակվել էր եղանակային վատ պայմանների պատճառով։

















