Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը Վրաստան-Ռուսաստան ուղղությամբ բացվել է մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության մայրուղիների դեպարտամենտը։
Հիշեցնենք՝ երթևեկությունը սահմանափակվել էր բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Սահմանափակումները դեռ ուժի մեջ են բեռնատար տրանսպորտային միջոցների համար։

















