Կցորդներով և կիսակցորդներով երթևեկությունն արգելված է Գուդաուրի (փոստային բաժանմունք) – Կոբի հատվածում: Այս մասին հայտնել է Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների դեպարտամենտը։
Դեպարտամենտի տվյալներով՝ այս հատվածում սահմանափակումը մտցվել է անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով։
«Անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով կցորդներով և կիսակցորդներով երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակված է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային մայրուղու 93-րդ և 107-րդ կմ-ների միջև ընկած հատվածում (Գուդաուրի (փոստային բաժանմունք) – Կոբի), մինչդեռ մյուս տեսակի տրանսպորտային միջոցները շարունակում են ազատորեն երթևեկել»,- հայտարարել է ճանապարհների դեպարտամենտը։

















