Քանի դեռ Ռուբեն Վարդանյանը գտնվում է Բաքվում, աշխարհահռչակ տնտեսագետ, հրապարակախոս և «Սև կարապ» գրքի հեղինակ Նասիմ Թալեբը չի այցելի Ադրբեջան։ Այդ մասին հայտարարել է Թալեբը՝ հրաժարվելով Ադրբեջանում հանդես գալ դասախոսությամբ։
«Ինձ խնդրեցին գնալ Ադրբեջան՝ դասախոսության։ Ես մերժեցի։ Նրանք զգալիորեն բարձրացրին իրենց առաջարկը՝ չհասկանալով իմ էթիկան, կարծելով, թե դա տարբերություն կստեղծի։ Ես ոտք չեմ դնի Ադրբեջան, քանի դեռ Ռուբեն Վարդանյանն այնտեղ բանտում է»,- գրել է Թալեբը X-ի իր էջում։
«Ուժեղ Հայաստան»-ից Գոհար Մելոյանն էլ գրել է, որ Նասիմ Թալեբը հայտնի է անորոշության, հավանականության և «Սև կարապ» գաղափարի վերաբերյալ իր աշխատություններով։
Նրա գրքերը մեծ ազդեցություն են ունեցել տնտեսագիտության, ֆինանսների և որոշումների կայացման ոլորտներում։
«Մարդը մերժել է դասախոսության հրավերը, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը գերեվարված է Ադրբեջանում։
Այս վարքագիծն ամոթի ու արժանապատվության դաս է հատկապես գերիների հարցով հիմնական պատասխանատուի՝ իշխանության համար»։

