ՀՀ ՊԵԿ-ն այսօր հրապարակել է, թե 2026 թվականի առաջին եռամսյակում որ ընկերություններն են վճարել ամենաշատ հարկերը։ «Փաստինֆո»-ն փոքրիկ ուսումնասիրություն է կատարել՝ պարզելու՝ որ ընկերություններն են իրենց դիրքերը զիջել, որոնք՝ բարելավել։
Այսպես, 2025 և 2026 թվականների հարկատուները փոխվել են տեղերով. եթե նախորդ տարվա առաջին եռամսյակում առաջին տեղում էր «Գազպրոմ Արմենիա»-ն, ապա այս տարի առաջին տեղում «Մոբայլ սենթ արթ»-ն է։ Նախորդ տարի «Մոբայլ Սենթր»-ը երկրորդն էր վճարած հարկերով։
2026-ի առաջին եռամսյակում երրորդ ամենախոշոր հարկատուն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է, նախորդ տարի այս հորիզոնականում է եղել Գրանդ տոբակոն։ Այս տարի Գրանդ Տոբակոն չորրորդ տեղում է, իսկ նախորդ տարի այդ հորիզոնականում է եղել Սի Փի Էս Էներջի Գրուպը։
Այս տարվա առաջին եռամսյակի հինգերորդ տեղում Սոֆթ Կոնստրակտն է, որի բաժնետերերից մեկը հանրահայտ Վիվարոյի Վիգենն է՝ Վիգեն Բադալյանը։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հինգերորդ տեղում է եղել Փրիթի Ուեյը։

















