Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Մասուդ Փեզեշքիանի բանակցությունները տեղի կունենան ուրբաթ օրը՝ Կրեմլում: Այդ մասին հայտարարել Է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մոսկվան մեծ նշանակություն է տալիս Թեհրանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի առաջիկա ստորագրմանը»,- նշել է Կրեմլի խոսնակը, հավելել, որ պայմանագիրն ուղղված չէ որևէ այլ երկրի դեմ:
ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին էլ հայտնել է, որ ՌԴ-ի և Իրանի միջև գործընկերության մասին պայմանագիրը կկնքվի 20 տարի ժամկետով: