Գյումրիում երիտասարդները խորը դարակում պահում են իրենց բարձրագույն կրթությունը և գնում Երևան՝ աշխատելու, որովհետև աշխատանք չկա իրենց մասնագիտությամբ, «Մեր ձևով» շարժման տարեկան ամփոփիչ հաշվետու ժողովի ժամանակ հայտարարել է շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանը։
«Ո՞ւմ է պետք ձեր սիրելի ասֆալտը, երբ մարդիկ անվտանգ չեն, երբ ամենուրեք ադրբեջանական դրոշներ ունենք»,- նշել է նա։
Մխիթարյանը հայտարարեց՝ չի զարմանա, որ իշխանությունները մի օր էլ ասեն՝ «մարզերը դժգույն են ու դժբախտ, եկեք դրանք էլ հանձնենք Ադրբեջանին»։ «Դա մեզ սազական չէ»,- ընդգծել է նա:

















