• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
04/10/2025
Tribune.am
Advertisement
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
  • Հաղորդումներ
  • Exclusive
  • Արխիվ
  • Մեր մասին
  • Կապ
Home Լրահոս

Ո՞ւմ սրտով չէ ստվերային տնտեսության դեմ պայքարի համար նախատեսված թվային համակարգը, և ի՞նչ վերաբերմունք ունեն պետական մարմինները. «Փաստ»

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
12/06/2025
/ Լրահոս, Գլխավոր նորություններ, Տնտեսություն
0
Ո՞ւմ սրտով չէ ստվերային տնտեսության դեմ պայքարի համար նախատեսված թվային համակարգը, և ի՞նչ վերաբերմունք ունեն պետական մարմինները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մինչ առաջադեմ և օր օրի զարգացող պետություններն ահռելի տեմպերով առաջ են շարժվում՝ կրճատելով տնտեսության ստվերը, Հայաստանում այս առումով շարունակում են լուրջ խնդիրներ մնալ: Ավելին, ցավոք, քիչ չեն լոբբիստական տարբեր շրջանակները, որոնք փաստացի ստվերային շրջանառության ջատագովներն են:

Ի մասնավորի, նման շրջանակները առաջ են քաշում ապրանքների դրոշմավորման նոր թվային համակարգի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող մի շարք թեզեր: Նախ՝ նշենք, որ դրոշմավորման նոր թվային համակարգի վերաբերյալ քննարկումներն ավարտվել են 2018 թվականին, իսկ արդեն 2018 թ. փետրվարի 2-ին Ալմաթիում ստորագրվել է «ԵԱՏՄ նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագիրը, որի հիմնական նպատակը ԵԱՏՄ ամբողջ տարածքում նույնականացման նշաններով ապրանքների թվային դրոշմավորման համակարգի ներդրումն է, դրոշմավորման գործընթացների միասնականացումը և ապրանքների հետագծելիության ապահովումը։ Համաձայնագրի ստորագրումից և ուժի մեջ մտնելուց հետո էլ ԵԱՏՄ բոլոր անդամ երկրները ձեռնամուխ են եղել օպերատորների սահմանման գործընթացին։

Ստացվում է, որ սեփական շահն առաջ տանելու նպատակով որոշակի լոբբիստական շրջանակներ այս հարցի հետ կապված հետևողականորեն գիտակցաբար խեղաթյուրում են իրականությունը՝ փորձելով խոչընդոտել ստվերի դեմ պայքարը։ Ըստ մասնագետների, նոր թվային գործիքների ներդրման դեմ նման ուժերի միջոցով տարվող պայքարը հատուկ է բոլոր այն երկրներին, որտեղ ստվերի շահառուներն իրական «ծանր կորուստներ» են ունենում ստվերի դեմ պայքարի նոր մեթոդների կիրառման արդյունքում։

Հասկանալի է, որ նույն այդ շրջանակների կողմից գիտակցաբար չի խոսվում այն մասին, որ նոր թվային համակարգը նախորդի նկատմամբ ունի բազմաթիվ առավելություններ։ Մեզ հետ զրուցած ոլորտի մի քանի փորձագետների տեսակետներն ամփոփելով՝ ստացվում է նման համեմատություն.

— Սա թվային համակարգ է, որը հնարավորություն է տալիս հետագծել ապրանքների շրջանառության մեջ մտնելը և շրջանառությունից դուրս գալը։ Թղթային դրոշմապիտակների հին համակարգը չունի այդ հնարավորությունը։

— Պետական բյուջեից գումարներ չեն ծախսվում թվային դրոշմավորման համակարգի համար, մինչդեռ հին համակարգի դեպքում պետական բյուջեից ծախսվել է տարեկան ավելի քան հինգ միլիարդ դրամ։

— Թվային դրոշմապիտակը պարտադիր չէ տպել թղթային եղանակով։ Օրինակ՝ այն կարելի է լազերային տպիչի միջոցով տպագրել տուփի վրա։ Այս մեթոդը ներկայում ամբողջ աշխարհում և նաև ՀՀ-ում ակտիվ կիրառում են ծխախոտ արտադրողները։ Թղթային դրոշմավորումը չունի այդ հնարավորությունը։

— Թվային դրոշմավորման համակարգի կարևորագույն հնարավորություններից է ունենալ փոխճանաչելիություն ԵԱՏՄ երկրների հետ, այսինքն արտադրողը (ներմուծողը) փակցնում է մեկ դրոշմապիտակ և դրանով կարողանում իր արտադրանքը վաճառել ինչպես ՀՀ-ում, այնպես էլ ԵԱՏՄ շուկայում։ Թղթային դրոշմապիտակների հին համակարգը չի տալիս նման հնարավորություն։

— Թվային դրոշմավորման համակարգի դեպքում հեշտությամբ բացահայտվում է կեղծ դրոշմապիտակը, քանի որ յուրաքանչյուր միավոր ապրանք վաճառվելիս դուրս է գալիս շրջանառությունից երբ համապատասխան տեղեկատվությունը ՀԴՄ-ի միջոցով փոխանցվում է ՊԵԿ։ Թղթային դրոշմապիտակը կեղծելու պարագայում պրակտիկորեն հնարավոր չէ այն հայտնաբերել։

— Թվային դրոշմավորման համակարգի միջոցով ստեղծվում է ապրանքների ազգային կատալոգ, որը մշտապես թարմացվում է և կարող է կիրառվել բազմաթիվ ոլորտներում։ Թղթային դրոշմապիտակների հին համակարգը չունի այդ հնարավորությունը։

Ակնհայտ է, որ այս առավելությունների մասին չխոսելը, նոր թվային համակարգի ներդրման դեմ իրականությանը չհամապատասխանող ոչ օբյեկտիվ տեղեկատվության տարածումն ուղղված է ստվերի դեմ պայքարի նոր գործիքների ներդրման խափանմանը, ինչը չի կարող բխել ՀՀ պետական շահից և հարկային կարգապահության ու տնտեսական զարգացման առաջնահերթություններից։

Հավելենք, որ լրագրողական հետաքննության շրջանակներում մենք հարցում ենք ուղարկելու ՀՀ ՊԵԿ, որը վերաբերում է տասը տարվա ընթացքում ՀՀ պետական բյուջեից թղթային դրոշմապիտակների համար տրամադրված 50 միլիարդ ՀՀ դրամին, ինչպես նաև վերջին շրջանում նույն աղբյուրից տրամադրված 2 միլիարդ ՀՀ դրամին: Հետաքրքրական է այն փաստը, որ այդ կլորիկ գումարները տրամադրվում են անպիտան, ստվերի կրճատման համար փաստացի ազդեցություն չունեցող դրոշմապիտակների ձեռքբերման համար: Այս մասով փաստերը բազմաթիվ են, որոնք բարձրաձայնում են տնտեսվարողները։ Բավարար է պարզապես մուտք գործել որևէ խանութ և, օրինակ՝ պաղպաղակների սառնարաններում ուշադրություն դարձնել լցված դրոշմապիտակներին։ Հիշեցնենք, որ պաղպաղակների համար դրոշմապիտակների լրացուցիչ խմբաքանակի գնում ՊԵԿ-ը իրականացրել է վերջերս։

Նմանատիպ մի շարք հարցերի հետ կապված ՀՀ ՊԵԿ-ից պատասխան ստանալուն պես այն կներկայացնենք մեր հանրությանը, և հասարակությանը պարզ կդառնան պետական մարմինների վերաբերմունքը, ինչպես նաև գործիքակազմերի տիրապետման և կիրառելիության հնարավորությունը տվյալ խնդրին:

Tags: Tribune.amտնտեսություն
ShareShareTweetSendShareShare

Նմանատիպ հոդվածներ

Միքայել Սրբազանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման
Իրավունք

Միքայել Սրբազանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման

03/10/2025
Դատավորը մտել է մեղքի տակ, չնչին հույս ունեմ, որը չեմ կորցնում. տեսանյութ
Իրավունք

Դատավորը մտել է մեղքի տակ, չնչին հույս ունեմ, որը չեմ կորցնում. տեսանյութ

03/10/2025
«Մի թողեք մեր հայրենակիցներին բռնապետի հետ մեն մենակ». Մամիջանյանը դիմել է  ԵԽԽՎ Նախագահին, ԵԽ Գլխավոր քարտուղարին և անդամ երկրների ներկայացուցիչներին
Քաղաքականություն

«Մի թողեք մեր հայրենակիցներին բռնապետի հետ մեն մենակ». Մամիջանյանը դիմել է ԵԽԽՎ Նախագահին, ԵԽ Գլխավոր քարտուղարին և անդամ երկրների ներկայացուցիչներին

03/10/2025
«Բարձր պաշտոններին պետք է հավակնեն միայն կրթված և փորձառու անձինք»․ Թաթոյան
Քաղաքականություն

«Բարձր պաշտոններին պետք է հավակնեն միայն կրթված և փորձառու անձինք»․ Թաթոյան

03/10/2025
«Եթե համաձայնեցված 13 կետերն իրոք լավն են, ապա ինչո՞ւ չեն հրապարակում և ցրում անվստահության միջավայրը». Արտակ Զաքարյան
Քաղաքականություն

«Եվրամիությունը Եվրոպային փաստացի մղում է պատերազմի». Արտակ Զաքարյան

03/10/2025
«Հայաստանը Եվրամիության համար առանցքային գործընկեր է»․ Ֆոն դեր Լայեն
Քաղաքականություն

«Հայաստանը Եվրամիության համար առանցքային գործընկեր է»․ Ֆոն դեր Լայեն

03/10/2025
  • Թոփ
  • Կարևոր
  • Կարևոր
Նիկոլ Փաշինյանը վճռական է տրամադրված Վեհափառին հեռացնելու գործում. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը փորձում է սադրել Եկեղեցուն. «Փաստ»

10/06/2025
15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

24/04/2025
Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

13/05/2025
Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

27/03/2025
Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

4
Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

4
Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

0
«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

0
Միքայել Սրբազանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման

Միքայել Սրբազանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման

03/10/2025
Դատավորը մտել է մեղքի տակ, չնչին հույս ունեմ, որը չեմ կորցնում. տեսանյութ

Դատավորը մտել է մեղքի տակ, չնչին հույս ունեմ, որը չեմ կորցնում. տեսանյութ

03/10/2025
«Մի թողեք մեր հայրենակիցներին բռնապետի հետ մեն մենակ». Մամիջանյանը դիմել է  ԵԽԽՎ Նախագահին, ԵԽ Գլխավոր քարտուղարին և անդամ երկրների ներկայացուցիչներին

«Մի թողեք մեր հայրենակիցներին բռնապետի հետ մեն մենակ». Մամիջանյանը դիմել է ԵԽԽՎ Նախագահին, ԵԽ Գլխավոր քարտուղարին և անդամ երկրների ներկայացուցիչներին

03/10/2025
«Բարձր պաշտոններին պետք է հավակնեն միայն կրթված և փորձառու անձինք»․ Թաթոյան

«Բարձր պաշտոններին պետք է հավակնեն միայն կրթված և փորձառու անձինք»․ Թաթոյան

03/10/2025
Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

Հետևեք մեզ

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ

Այլ

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.