• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
Tribune.am
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
Home Լրահոս Քաղաքականություն

Ոչ «եղբայրություն», այլ շահեր․ մայիսի 1-ի իրական դասը․ Արման Թաթոյան

— Հեղինակ ` —
01/05/2026
/ Քաղաքականություն
0
Ոչ «եղբայրություն», այլ շահեր․ մայիսի 1-ի իրական դասը․ Արման Թաթոյան
0
SHARES
32
VIEWS
Կիսվել Facebook -ումԿիսվել Linkedin -ումԿիսվել X -ումԿիսվել Whats App -ումԿիսվել Telegram -ումԿիսվել VK -ում

Այսօր մայիսի 1-ն է։ Աշխատանքի տոն… Ոչ աշխատանքային օր։ Աշխարհի մեծ մասը նշում է այս տոնը։ Հայաստանի պատմության մեջ, սակայն, մայիսի առաջի օրերը այլ պատճառով են հայտնի։ Գրել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։

«1991 թվականի ապրիլի 30-ին Արցախի հյուսիսային հատվածի հայաբնակ գյուղեր մտան ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի, Խորհրդային բանակի և ադրբեջանական ՕՄՕՆ-ի ստորաբաժանումները։

Մայիսի առաջին օրերին հայերից «մաքրվեցին» Գետաշենն ու Մարտունաշենը․ գյուղերը հանկարծակի շրջափակվեցին, տղամարդիկ ձերբակալվեցին, կանայք և երեխաները ավտոբուսներով՝ հսկողության ներքո, արտաքսվեցին, տները թալանվեցին, գույքն ու հողերը փոխանցվեցին ադրբեջանցիներին։

Օպերացիան կոչվում էր «Կոլցո»։ Սկսվելով փաստացի մայիսի 1-ին՝ այն տևեց ամբողջ 1991թ. ամառը, ընդգրկեց տասնյակ հայկական գյուղեր և դարձավ խորհրդային բանակի վերջին խոշոր պատժիչ գործողությունը սեփական տարածքում՝ սեփական ժողովրդի դեմ։ ԽՍՀՄ բանակը խորհրդային քաղաքացիներին արտաքսում էր բեռնատարներով՝ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի (ՆԿՎԴ) զորքերից ժառանգած մեթոդական ցուցումներով։

«Կոլցոն» ստալինյան ազգային տեղահանությունների ուղիղ մեթոդաբանական ժառանգորդն է։ Նույն զորքերը, նույն մեթոդները․ գործողության մեկնարկը՝ տոնի հետ նույն օրը, նույն տրամաբանությունը. կա բնակչություն, որը խանգարում է խնդրի լուծմանը, հետևաբար այն տեղափոխվում է։ Փոխվում էին միայն ձևական պատճառները՝ 1944թ.` «անվստահելիություն», 1991թ.՝ «անձնագրային ռեժիմ», բայց ընթացակարգի էությունը նույնն էր։

Արցախում այս մոդելի ճարտարապետը գեներալ-մայոր Վլադիսլավ Սաֆոնովն էր՝ ԼՂԻՄ արտակարգ դրության շրջանի ռազմական կոմենդանտը։ Ադրբեջանի համար նա հերոս է՝ «երկաթե գեներալ» մականունով։ Հայկական հիշողության մեջ նրան, ինչպես և ողջ գործողությունը, զգուշորեն մղել են հետին պլան, քանի որ հիշելը անհարմար էր աշխարհաքաղաքական նկատառումներով:

Ինչու՞ վերադառնալ այս ամենին այսօր և ինչու՞ հենց այսպես։

Ոչ թե ասելու համար «Ռուսաստանը վատն է, ԽՍՀՄ-ը վատն էր»։ Դա անիմաստ թեզ է։ Պետությունները «լավ» կամ «վատ» չեն լինում․ դրանք ունեն շահեր, ռեսուրսներ և գործիքներ, որոնցով իրականացնում են այդ շահերը։

ԽՍՀՄ-ը 1991թ. լուծում էր իր խնդիրը՝ պահել Ադրբեջանը փլուզվող Միության կազմում՝ տասնյակ հայկական գյուղերի բնակչության հաշվին։ Հասկանալի, ցինիկ, ռացիոնալ խնդիր։

Հայկական քաղաքական ավանդույթի խնդիրը այլ տեղում է։ Այն տասնամյակներով կառուցվել է «հատուկ», «եղբայրական», «անխախտ» հարաբերությունների թեզի վրա։

Գաղափարապես սա հարմար է, գործնականում՝ աղետալի, որովհետև խանգարում է հաշվարկել։ Խանգարում է տեսնել, թե երբ են ռուսական շահերը համընկնում հայկականի հետ, և երբ՝ հակասում։ Խանգարում է հասկանալ, որ 2023 թվականի սեպտեմբերին Ստեփանակերտում խաղաղապահների անգործությունը «ընկերության դավաճանություն» չէր, այլ շահերի հետևողական իրականացում, որոնք վաղուց էին տեսանելի, և երբեք չէին ենթադրում հանուն Հայաստանի ինչ-որ բան զոհաբերել։
Որպեսզի «Կոլցոն», Սումգայիթը, Արցախը չկրկնվեն, լուծումը ոչ թե «ընկերության» միֆի վերականգնումն է, ոչ էլ դրա մերժումը (մերժողների մոտ՝ «Ռուսաստանը հավերժ թշնամի է», ինչը նույնքան անհեթեթ է)։

Լուծումը սթափ ըմբռնումն է՝ ու՞մ հետ են Հայաստանի շահերը համընկնում, ո՞ր հատվածում, ի՞նչ հարցում, ինչ պայմաններով։

Ձանձրալի, ոչ ռոմանտիկ, պրագմատիկ աշխատանք։ Բայց հենց դրա բացակայությունն է վերջին 35 տարում հայ ժողովրդին արժեցել այն, ինչ արժեցել է։

Աշխատանքի օրը լավ առիթ է հիշեցնելու, որ սթափ հաշվարկն էլ աշխատանք է»։

Recent Posts

  • Ինչի՞ն եք ընդդիմադիր, ո՞վ է ընդդիմադիր․ սա հայրենիքի ազատությանը նվիրված հավաք պետք է լինի
  • Ամո՜թ,դատարանը Բագրատ Սրբազանի խափանման միջոց տնային կալանքը երկարաձգեց ևս 3 ամիսով
  • Բաքվի դատարանու՞մ ենք. փաստաբանը՝ դատարանին
  • Սա ընդամենը մեկ դրվագ է այսպես կոչված 300.000 ադրբեջանցիների «վերադարձի» օրակարգից. Մարիաննա Ղահրամանյան
  • Հրդեհ Հայկավան գյուղում․ այրվել է խոտածածկույթ

Recent Comments

  1. Зеркало казино VAVADA on Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի
  2. Зеркало казино Pin-Up on Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին
  3. aviator game on Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի
  4. aviator game on Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին
  5. микрокредит on Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

Archives

  • Հունիսի 2026
  • Մայիսի 2026
  • Ապրիլի 2026
  • Մարտի 2026
  • Փետրվարի 2026
  • Հունվարի 2026
  • Դեկտեմբերի 2025
  • Նոյեմբերի 2025
  • Հոկտեմբերի 2025
  • Սեպտեմբերի 2025
  • Օգոստոսի 2025
  • Հուլիսի 2025
  • Հունիսի 2025
  • Մայիսի 2025
  • Ապրիլի 2025
  • Մարտի 2025
  • Փետրվարի 2025
  • Հունվարի 2025
  • Դեկտեմբերի 2024
  • Նոյեմբերի 2024
  • Հոկտեմբերի 2024
  • Սեպտեմբերի 2024
  • Օգոստոսի 2024
  • Հուլիսի 2024
  • Հունիսի 2024
  • Մայիսի 2024
  • Մարտի 2023
  • Փետրվարի 2023
  • Սեպտեմբերի 2022
  • Ապրիլի 2022
  • Մարտի 2022
  • Դեկտեմբերի 2021
  • Սեպտեմբերի 2021
  • Մայիսի 2021
  • Ապրիլի 2021
  • Սեպտեմբերի 2020

Categories

  • Իրավունք
  • Հասարակություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Բանակ
  • Ժամանց
  • Exclusive
  • Կարճ միացում
  • ARTCAST
  • Երազում եմ դառնալ
  • Հաղորդումներ
  • 30 րոպե
  • Ֆոտոարխիվ
  • Քաղաքականություն
  • Լրահոս
  • Ռազմական ժամ
  • Տեսանյութեր
  • Տեխնոլոգիաներ
  • Ռազմարդյունաբերություն
  • Գիտական լուրեր
  • Գլխավոր նորություններ
  • Կրթություն
  • Գիտություն
  • Տնտեսություն
  • NewsStand Փոդքասթ
  • Արխիվ
  • Միջազգային լուրեր
  • Պրակտիկանտ
  • Ինսայթ
  • Տարածաշրջան
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ
  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.