«Եթե ձեզանից յուրաքանչյուրը բացի իր շենքի մուտքի պատին ամրացված ՀԷՑ արկղը, 95% հավանականությամբ սենց հաշվիչներ է տեսնելու, ինդուկցիոն հաշվիչները արդեն մի քանի տարի է գրեթե չկան»,- Ֆեյսբուքի իր էջում գրում է Ռոբերտ Կադարյանը։
«Կասկադ ընկերության կողմից արտադրվող այս հաշվիչները համարվում են 3-րդ սերնդի ինտելեկտուալ հաշվիչներ և յուրաքանչյուր կես ժամը մեկ ուղարկում են ինֆորմացիա կենտրոնական սերվերին: ՔՊ վերջին մանիպուլյացիաներին ու փոքրիկ ստերին պատասխանելով ասեմ, որ այս տարվա հունվար ամսին սերվերի թարմացման ժամանակ տեղի է ունեցել համակարգի խափանում, որից հետո բոլոր բաժանորդային տվյալները վերականգնվել են, 2018-2024թ. բոլոր ամսական և եռամսյակային ինֆորմացիան պահպանված է, միակ բանը որ վերականգնվել է ոչ ամբողջությամբ, դա կես ժամանոց գրաֆիկներն են, որոնք 2024թ. հոկտեմբեր ամսից սկսած են վերականգնվել: Համաձայնեք, եթե դուք ունեք մտահոգություն ձեր հոսանքի ծախսի հետ կապված, հաստատ մի տարի չեք սպասի, հենց նույն ամսվա մեջ կամ մաքսիմումը 2-3 ամսվա ընթացքում դա կբողոքարկեք, որի ընթացակարգային ոչ մի դրույթ չի խախտվել: Ձեզանից յուրաքանչյուրը կարա հիմա գնա ՀԷՑ ու պահանջի իր ամսական ծախսի գրաֆիկը (էպիկրիզ), որը ՀԷՑ-ը կտրամադրի 2018թ.-ից սկսած: Ոչ մի ֆինանսական հետևանք առաջացնող ինֆորմացիա չի կորել հարգելի բաժանորդներ և քաղաքացիներ: Պարզապես փոքր ու մեծ ստերը շարունակվում են»…

















