Որևէ նորություն չկա, այս պահին շարունակվում են որոնողական աշխատանքները նույն տեմպով, ոչ մի վայրկյան տեմպը չի թուլանում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը՝ անհետ կորած համարվող 3-ամյա Տիգրան Օվանեսովի որոնողափրկարարական աշխատանքների հետ կապված:
Երեկ, լրագրողների հետ զրույցում, երեխայի հորաքույրը նշել էր, որ Տիգրանի եղբայրը, ով խոսքի հետ կապված խնդիրներ ունի և վերջինն է եղել, ով տեսել է նրան, հարցերին ի պատասխան բռնում է ինքն իր կոկորդից: Հարցին՝ այս արձագանքից ինչ ենթադրություններ են անում, ինչ վարկած է շրջանառվում, Սարգսյանը պատասխանել է. «Մեր կողմից ենթադրությունը եղել է այն, որ ինքը չի կարողանում խոսել, հասկացրել է, որ չի կարող իրեն ուղղված հարցերին պատասխանել, բացատրել:
Չբացառելով ոչ մի վարկած շաունակվում են աշխատանքները: Բոլոր վարկածները քննարկվում են, բոլոր ուղղություններով ուսումնասիրություն ենք իրականացնում»,-նշել է նա:
Գեղարքունիքի մարզպետը հավելել է, որ որևէ հետք այս պահի դրությամբ չկա:

















