Որոշումը, թե արդյոք Հայաստանը դուրս կգա Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կազմից, որպեսզի ստանա Եվրամիության (ԵՄ) անդամությունը, պետք է կայացվի բացառապես հայ ժողովրդի կողմից: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Վերջերս Նիկոլայ Վովաևիչ Փաշինյանը ասաց, որ անհնար է միաժամանակ լինել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի անդամ։
Եվ եթե երբևէ նման որոշում կայացվի, ապա վստահ եմ, որ կկշռադատվեն որոշումների կայացման վրա ազդող բազմազան գործոններ՝ այս կամ այն ուղղությամբ», – լրագրողներին ասել է Ռուսաստանի կառավարության ղեկավարի տեղակալը։