• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
01/06/2026
Tribune.am
Advertisement
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
  • Հաղորդումներ
  • Exclusive
  • Արխիվ
  • Մեր մասին
  • Կապ
Home Լրահոս Իրավունք

Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի որդին զավթել է համայնքային հողը, տիրացել ոստիկանության կայանատեղիին. «Հետք»

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
05/09/2024
/ Իրավունք, Լրահոս, Գլխավոր նորություններ
0
Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի որդին զավթել է համայնքային հողը, տիրացել ոստիկանության կայանատեղիին. «Հետք»

«Հետք»-ը գրել է․

«Արտաշատի բաժնի միլիցիոների պաշտոնից իր կարիերան սկսած Արամ Հովհաննիսյանը 2018 թ․-ից հետո թռիչքային առաջխաղացում գրանցեց։ Կոտայքի ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնելուց կարճ ժամանակ անց նշանակվեց Արմավիրի ոստիկանապետ, ապա՝ ոստիկանապետի տեղակալ, իսկ 2023 թ.-ից՝ ներքին գործերի նախարարի տեղակալ-ոստիկանության պետ։ Մինչ այդ՝ 2022 թ․-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ, նախագահ Վահագն Խաչատուրյանն Արամ Հովհաննիսյանին շնորհել է Ոստիկանության գեներալ-մայորի կոչում։

Կարիերային զուգահեռ Ոստիկանապետ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի որդին սեփականաշնորհել է Ոստիկանության կողմից օգտագործվող կայանատեղիի տարածքը, ապա զավթել է Երևան համայնքի հողամասը, ապօրինի շինարարություն արել, որը հետագայում օրինականացրել է։ «Հետքը» պարզել է ոստիկանապետի որդու կատարած ապօրինությունները, բացահայտել համակարգված գործողությունների շղթան։ 

Ամիսներ առաջ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ Գարեգին Նժդեհի 25/8 հասցեում, ավարտին են հասցվել երկհարկանի շինության վերակառուցման աշխատանքները։ Ընդլայնված այդ շինությունը սեփականության իրավունքով պատկանում է Հրաչյա Արամի Հովհաննիսյանին՝ ՆԳ նախարարի տեղակալ-ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանի որդուն։ Կառուցապատող Հրաչյա Հովհաննիսյանը Արտաշատ համայնքի ՔՊ-ական ղեկավարի խորհրդականն է, դրանից առաջ՝ 2021 թ․-ին, ՔՊ-ի ցուցակով ավագանու թեկնածու էր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։   

2014-2016 թթ.-ին Արամ Հովհաննիսյանը զբաղեցրել է Ոստիկանության Շենգավիթի բաժնի պետի պաշտոնը։ Այդ բաժնի շենքի հարևանությամբ՝ Երևան համայնքի սեփականությունը հանդիսացած մոտ 200 քմ հողամասը տարիներ շարունակ ծառայել է որպես Ոստիկանության Շենգավիթի բաժնի մեքենաների կայանատեղի։ 2015 թ.-ի դեկտեմբերին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ կայանատեղիի զբաղեցրած հողամասի մի մասն աճուրդով վաճառվել է Շենգավիթի ոստիկանապետի 21-ամյա որդուն՝ Հրաչյա Հովհաննիսյանին։ 81.66 քմ հողամասի մեկնարկային գինն աճուրդում սահմանվել է 2 միլիոն 41 հազար 500 դրամ, որը Հրաչյա Հովհաննիսյանը գնել է 2 միլիոն 143 հազար 575 դրամով։ Հողամասն օտարվել է հասարակական շինություն կառուցելու նպատակով։ 2016 թ․-ին Հրաչյա Հովհաննիսյանը ստացել է շինթույլտվություն և ձեռք բերած հողամասի վրա երկհարկանի շինություն է կառուցել։ Թե ի՞նչ միջոցներով է 21-ամյա Հրաչյա Հովհաննիսյանը հողը ձեռք բերել և նման շինարարություն իրականացրել, հայտնի չէ։

Հասարակական կառույցի սեփականատեր դառնալուց հետո Հրաչյա Հովհաննիսյանը  զավթել է նախկին կայանատեղիի մյուս մասը՝ 70քմ և 4քմ հողամասերը, որոնց վրա ապօրինի շինարարություն է իրականացրել։ Մենք կարող ենք ենթադրել, թե ինպես է Երևանի քաղաքապետարանը «վերահսկողություն իրականացրել», որ չկանխվի հողամասի զավթումը։ 2021 և 2022 թթ․-ին Երևանի քաղաքապետեր Հայկ Մարությանն ու Հրաչյա Սարգսյանը որոշել են օրինականացնել Արամ Հովհաննիսյանի որդու ապօրինությունները։ Երևան համայնքի ղեկավարների որոշումներով օրինականացվել են համայնքային հողի վրա ինքնակամ կառուցված շինությունները և ուղիղ վաճառքով օտարվել Հրաչյա Հովհաննիսյանին։ Ընդհանուր 74 քմ հողամասի համար Հովհաննիսյանը Երևան համայնքի բյուջե է վճարել 2 միլիոն 8 հազար 692 դրամ։

Այս տարածքը ձեռք բերելուց հետո Հրաչյա Հովհաննիսյանը կրկին շինթույլտվություն է ստացել և վերակառուցել է արդեն գոյություն ունեցող երկհարկանի շինությունը։ Ընդհանուր առմամբ 156 քմ հողամասի վրա այժմ հասարակական նշանակության երկհարկանի շինություն կա, որտեղ տարբեր տնտեսվարողներ տարածք են վարձակալել և գործունեություն են ծավալում։ Ի միջի այլոց, ոստիկանապետի որդուն պատկանող տարածքում տեղակայված «Ֆոտո ստուդիան» և պատճենահանման կետը, որը Շենգավիթի անձնագրայինի մուտքից մոտ 10 մետր հեռավորության վրա է, փոխկապակցված է Շենգավիթի անձնագրայինի պետի հետ։

Այս փաստերի համադրությունը մեզ թույլ է տալիս ենթադրել, որ Ոստիկանության կայանատեղին և համայնքային հողը իրականում ձեռք է բերել ոչ թե Հրաչյա Հովհաննիսյանը, այլ նրա հայրը՝ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը։ 

Մեկնաբանություն և պարզաբանումներ ստանալու նպատակով «Հետքը» գրավոր հարցմամբ դիմեց Ներքին գործերի նախարարի տեղակալ-ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանին։ Ստորեւ՝ նրան ուղղված հարցերը.

  • 2015 թ․-ին Ձեր որդին 21 տարեկան է եղել։ Որտեղի՞ց նրան 2.1 միլիոն դրամ՝  համայնքային 81 քմ հողամասը գնելու համար։ 2015 թ․-ին նա աշխատանք ունե՞ր։
  • Արդյոք Դու՞ք եք առաջարկել Ձեր որդուն, որ հողամասը գնի կամ այն ձեռք բերվի իր անունով։
  • Ոստիկանության Շենգավիթի բաժնի՝ որպես կայանատեղի օգտագործած տարածքը, Ձեր որդու անունով ձեռք բերելու ժամանակ Ձեզ չի՞ մտահոգել, որ գործարքի հետևանքով անհարմարություն եք պատճառելու առաջին հերթին ՀՀ ոստիկանությանը, և որ կայանատեղին գնելու որոշումը Ոստիկանության շահերին դեմ է։
  • Դուք տեղյակ եղե՞լ եք, որ Ձեր որդին հետագայում համայնքային հող է զավթել, որի վրա ապօրինի շինարարություն է իրականացրել։ Որպես իրավապահ կառույցի բարձրաստիճան պաշտոնյա ի՞նչ գործողություններ եք ձեռնարկել Ձեր որդու հակաօրինական վարքագիծը կանխելու՝ համայնքին հնարավոր վնասից պաշտպանելու ուղղությամբ։ 

Ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը, չհերքելով ներկայացված փաստերը, չհակադարձելով մեր հարցման մեջ արված պնդումներին, հայտնել է․ «Ի պատասխան Ձեր գրության՝ խնդրում եմ ընդունել ի գիտություն, որ Ձեր կողմից բարձրացված հարցերից բխող տեղեկատվության տնօրինողը չեմ հանդիսանում։ Տղաս՝ Հրաչյա Արամի Հովհաննիսյանը, չափահաս անձ է, ունի իր եկամտի աղբյուրը, հետևապես առաջարկում եմ, որպես իրավասու սուբյեկտի, հարցերն ուղղել իրեն և ստանալ պատշաճ արձագանք»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

Tags: Tribune.amոստիկանություն
ShareShareTweetSendShareShare

Նմանատիպ հոդվածներ

Ողբերգություն Շիրակի մարզում․ այրվող տան ներսում բնակչի դի է հայտնաբերվել
Հասարակություն

Ողբերգություն Շիրակի մարզում․ այրվող տան ներսում բնակչի դի է հայտնաբերվել

31/05/2026
Հազիվ եմ ինձ զսպում, որ Փաշինյանին չմոտենամ, երեխան զոհվի, ձեռքե՞րը համբուրեմ. գյումրեցի
Հասարակություն

Հազիվ եմ ինձ զսպում, որ Փաշինյանին չմոտենամ, երեխան զոհվի, ձեռքե՞րը համբուրեմ. գյումրեցի

31/05/2026
Փաշինյանը բռնել է ռուսատյացության ճանապարհը. Կիսելյով
Քաղաքականություն

Փաշինյանը բռնել է ռուսատյացության ճանապարհը. Կիսելյով

31/05/2026
Արևմուտքում խուճապի են մատնվել Լավրովի կոշտ նախազգուշացումից հետո
Քաղաքականություն

Արևմուտքում խուճապի են մատնվել Լավրովի կոշտ նախազգուշացումից հետո

31/05/2026
Նիկոլական տաքսիստները խոստովանում են, որ Նիկոլը մի օր հեռանալու է. Նաիրի Հոխիկյան
Քաղաքականություն

ՔՊ-ականները հայհոյել են, սպառնացել, փորձել առևանգել Նաիրի Հոխիկյանին

31/05/2026
Ուկրաինայում զինկոմիսարիատի աշխատակիցները քահանայի են առևանգել
Միջազգային լուրեր

Ուկրաինայում զինկոմիսարիատի աշխատակիցները քահանայի են առևանգել

31/05/2026
  • Թոփ
  • Կարևոր
  • Լրահոս
Նիկոլ Փաշինյանը վճռական է տրամադրված Վեհափառին հեռացնելու գործում. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը փորձում է սադրել Եկեղեցուն. «Փաստ»

10/06/2025
Արցախցիները մեր վզին նստել են, մեր հացն են ուտում. խորոված փարթիի մասնակից

Արցախցիները մեր վզին նստել են, մեր հացն են ուտում. խորոված փարթիի մասնակից

25/04/2026
Մարիամ Փաշինյանը ևս հեռացել է տանից

Մարիամ Փաշինյանը ևս հեռացել է տանից

03/05/2026
15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

24/04/2025
Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

4
Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

4
Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

0
«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

0
Ողբերգություն Շիրակի մարզում․ այրվող տան ներսում բնակչի դի է հայտնաբերվել

Ողբերգություն Շիրակի մարզում․ այրվող տան ներսում բնակչի դի է հայտնաբերվել

31/05/2026
Հազիվ եմ ինձ զսպում, որ Փաշինյանին չմոտենամ, երեխան զոհվի, ձեռքե՞րը համբուրեմ. գյումրեցի

Հազիվ եմ ինձ զսպում, որ Փաշինյանին չմոտենամ, երեխան զոհվի, ձեռքե՞րը համբուրեմ. գյումրեցի

31/05/2026
Փաշինյանը բռնել է ռուսատյացության ճանապարհը. Կիսելյով

Փաշինյանը բռնել է ռուսատյացության ճանապարհը. Կիսելյով

31/05/2026
Արևմուտքում խուճապի են մատնվել Լավրովի կոշտ նախազգուշացումից հետո

Արևմուտքում խուճապի են մատնվել Լավրովի կոշտ նախազգուշացումից հետո

31/05/2026
Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

Հետևեք մեզ

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ

Այլ

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2026 Կայքը ♡ Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2026 Կայքը ♡ Risqué Team.