Ակտիվիստ Արթուր Չախոյանին Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարի և աշխատակիցների կողմից ծեծի ենթարկելու վերաբերյալ տեսանյութի հրապարակումից անմիջապես հետո համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողներն արագ արձագանքել են: Այս մասին հայտնում են ոստիկանությունից:
«Այս պահին խումբը վարչական շրջանի վարչական շենքում աշխատանքներ է կատարում: Հետագա գործողություններչի վերաբերյալ լրացուցիչ ինֆորմացիա կտրվի»,- ասացին ոստիկանությունից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարը և աշխատակցիները ծեծի են ենթարկել Արթուր Չախոյանին: