• 30 րոպե
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
19/05/2025
Tribune.am
Advertisement
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
  • Հաղորդումներ
  • Exclusive
  • Արխիվ
  • Մեր մասին
  • Կապ
Home Լրահոս

Ոստիկանության և ԱԱԾ-ին հատկացվող գումարներն աճել են, տնտեսության զարգացման համար նախատեսված ծախսերը՝ նվազել. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
04/12/2024
/ Լրահոս, Գլխավոր նորություններ, Տնտեսություն
0
Ոստիկանության և ԱԱԾ-ին հատկացվող գումարներն աճել են, տնտեսության զարգացման համար նախատեսված ծախսերը՝ նվազել. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է 2025թ. ՀՀ պետական բյուջեն։

2025թ. պետական բյուջեն ունի որոշակի առանձնահատկություններ, որոնք դրականորեն առանձնացնում են այն նախոր տարիների բյուջեներից։ Մասնավորապես, բյուջետային ուղերձում ներկայացվել են առաջիկա 3 տարիների մակրոտնտեսական կանխատեսումները, ինչը հնարավորություն է տալիս պատկերացում կազմել տնտեսական զարգացումների մասով կառավարության սպասումների վերաբերյալ։ Բացի այդ, բյուջեն հիմնված է կանխատեսված տնտեսական աճերի, այլ ոչ թե
թիրախավորված աճերի վրա, ինչը մեծացնում է բյուջեի իրատեսականությունը՝ հաշվի առնելով կառավարության և այլ անկախ կանխատեսողների ցուցանիշների իրար մոտ լինելը։

Այնուամենայնիվ, նախորդ տարիների նման, բյուջեի հիմքում դրվել է հարկեր/ՀՆԱ հարաբերակցության զգալի բարելավում (շուրջ 0.7 տոկոսային կետի չափով), որի իրագործումն էական դժվարություններ է առաջացնելու՝ մեծացնելով հարկային եկամուտների թերհավաքագրման ռիսկերը: Պատմականորեն ՀՀ-ում հարկեր/ՀՆԱ ցուցանիշը բարելավվել է տարեկան միջինում շուրջ 0.3 տոկոսային կետով, իսկ 2024թ. առաջին ինն ամիսներին հարկեր/ՀՆԱ հարաբերակցության բարելավումն
ընդհանրապես բացակայում է։ Այս պայմաններում, 0.7 տոկոսային կետով ՀՆԱ-ի նկատմամբ հարկային եկամուտների աճ պլանավորելն առնվազն ռիսկային է։


Տնտեսական աճի բարձր տեմպեր ապահովող գործոնները աստիճանաբար չեզոքանում են՝ հանգեցնելով աճի տեմպերի դանդաղմանը։ 2024 թվականին, ըստ կառավարության կանխատեսումների, սպասվում է 5.8% տնտեսական աճ, իսկ 2025թ.՝ 5.1%, ինչը նշանակում է, որ և՛ ընթացիկ, և՛ գալիք տարում տնտեսական աճի տեմպերի դանդաղում է նկատվելու նախորդների համեմատ։ Ավելին, ընթացիկ տարվա տնտեսական աճը հիմնականում ապահովվում է արտաքին և ժամանակավոր գործոնների հաշվին, այնպիսիք, ինչպիսիք են վերաարտահանումը, շինարարության բարձր աճը՝ հիմնված հիպոթեքային վարկերի տոկոսավճարների գծով եկամտային հարկի վերադարձի ծրագրի վրա և այլն։ Այս գործոններն այլևս աճ չեն ապահովի հաջորդ տարի, մինչդեռ տնտեսության արտահանելի հատվածը (հայկական ծագման ապրանքների արտահանում, արդյունաբերություն և այլն) էապես տուժել է վերջին տարիներին։ Այս ամենը ռիսկեր է առաջացնում տնտեսական աճի ավելի արագ դանդաղման մասով, ինչը կնվազեցնի կառավարության առանց այդ էլ սուղ հնարավորությունները:

Կառավարությունը պլանավորել է էականորեն մեծացնել 2025թ. բյուջեի պակասուրդը, ինչի հաշվին աճելու է նաև կառավարության պարտքը։ 2025թ. բյուջեի պակասուրդը կհասնի ՀՆԱ-ի 5.5%-ին, այնուհետև միջնաժամկետում կնվազի՝ հասնելով 3.0%-ի։ Այդչափ պակասուրդի պայմաններում կառավարության պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ էականորեն կաճի՝ 2024թ. վերջում սպասվող 49.8%-ից 2025թ. հասնելով 54.3%-ի, իսկ 2027թ.՝ 55.6%-ի։ Ընդ որում, պակասուրդի աճը տեղի է ունենալու հիմնականում ընթացիկ ծախսերի աճի, այդ թվում՝ պարտքի տոկոսավճարների հաշվին, ինչը վտանգի տակ է դնում հետագա տարիներին պարտքի սպասարկման համար անհրաժեշտ տնտեսական հնարավորություններ ստեղծելու հարցը։


2025թ. պետական բյուջեով և՛ եկամուտների գծով, և՛ ծախսերի գծով նախատեսված են բարձր աճեր: 2025թ. եկամուտների գծով կանխատեսվում է շուրջ 9.4%, իսկ ծախսերի գծով՝ 11.9% աճ: Ընդ որում, կապիտալ ծախսերի գծով աճի տեմպը ավելի բարձր է նախատեսվել՝ 14.9%, սակայն վերջինս հիմնականում պայմանավորված է պաշտպանության ոլորտի կապիտալ ծախսերի աճով, իսկ տնտեսական ենթակառուցվածքներին ուղղվող ծախսերի աճը փոքր է։


Պաշտպանության և ներքին անվտանգության ոլորտները 2025թ. լինելու են հանրային ռեսուրսների ծախսման գերակայությունը:
Եթե պաշտպանության ոլորտին ուղղվող ծախսերի աճը կարող է հասկանալի լինել առկա արտաքին մարտահրավերների պայմաններում, ապա հասարակական կարգի և անվտանգությանն ուղղվող ծախսերի էական աճը հիմնավորման կարիք ունի: Մասնավորապես, վերջին ուղղությամբ ծախսերը 2024թ. պլանավորվածի համեմատ աճելու են շուրջ
24.1 մլրդ դրամով, որից 20.6 մլրդ դրամը՝ միայն ոստիկանության և ազգային անվտանգության ծախսերի գծով։ Այն դեպքում, երբ գրանցվում են տնտեսական աճի տեմպի դանդաղում, և հետագա տարիներին սպասվում է այդ միտման շարունակություն, տնտեսական հարաբերություններին ուղղվող ծախսերը նվազում են շուրջ 36 մլրդ դրամով (կամ 13.5%-ով)։ Ընդ որում, տնտեսական հարաբերությունների կազմում է ներառված էկոպարեկային ծառայության համար նախատեսված շուրջ 5.7 մլրդ դրամ գումարը։ Հասկանալի է, որ վերջինս այնքան էլ տնտեսական զարգացմանն ուղղվող ծախս չէ, հետևաբար, եթե դա հաշվի չառնենք, ապա տնտեսական հարաբերություններին ուղղվող ծախսերի նվազման չափն ավելի մեծ կլինի։ Ծախսային քաղաքականության այս մոտեցումները բնականաբար խնդրահարույց են, քանի որ նման տնտեսական զարգացմանն ուղղված ծախսերի կրճատումը հետագայում հանգեցնելու է բյուջեի հնարավորությունների կրճատմանը՝ հնարավոր բոլոր բացասական հետևանքներով։

Վերլուծությունն ամբողջությամբ՝ այստեղ

Tags: ԱԱԾբյուջելույս հիմնադրամոստիկանությունTribune.am
ShareShareTweetSendShareShare

Նմանատիպ հոդվածներ

Ի՞նչ էր հարցնում Էրդողանը Փաշինյանից և ի՞նչ էր ուզում Ալիևը
Հաղորդումներ

Ի՞նչ էր հարցնում Էրդողանը Փաշինյանից և ի՞նչ էր ուզում Ալիևը

17/05/2025
Ջհանդամը, թե չի տուժի ընդդիմության ռեյտինգը, պետք է դրանից վախենա՞լ. Հայկ Մամիջանյան
Կարճ միացում

Ջհանդամը, թե չի տուժի ընդդիմության ռեյտինգը, պետք է դրանից վախենա՞լ. Հայկ Մամիջանյան

16/05/2025
23 համարի ավտոբուսը Եռաբլուրի մոտ բախվել է ճամփեզրի էլեկտրասյանը և բենզալցակայանին. տուժել է 8 անձ
Իրավունք

23 համարի ավտոբուսը Եռաբլուրի մոտ բախվել է ճամփեզրի էլեկտրասյանը և բենզալցակայանին. տուժել է 8 անձ

16/05/2025
ՆԳ նախարարը հետևել է ապագա պարեկների ընդունելության գործընթացին
Քաղաքականություն

ՆԳ նախարարը հետևել է ապագա պարեկների ընդունելության գործընթացին

16/05/2025
«Մարդկային ներուժի զարգացման ինդեքսով» ՀՀ-ն տարածաշրջանի 5 երկրների թվում 3-րդն է․ «Լույս» հիմնադրամ
Հասարակություն

«Մարդկային ներուժի զարգացման ինդեքսով» ՀՀ-ն տարածաշրջանի 5 երկրների թվում 3-րդն է․ «Լույս» հիմնադրամ

16/05/2025
Նիկոլ Փաշինյանն ու Կայա Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր
Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանն ու Կայա Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

16/05/2025
  • Թոփ
  • Կարևոր
  • Թարմ
15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

24/04/2025
Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

13/05/2025
Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

27/03/2025
11 մեդալ են նվաճել ֆիզմաթ դպրոցի սաները միջազգային օլիմպիադայում. տեսանյութ

11 մեդալ են նվաճել ֆիզմաթ դպրոցի սաները միջազգային օլիմպիադայում. տեսանյութ

21/01/2025
Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

0
«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

0
30 Րոպե — 1-ին սեզոն, հաղորդում՝ 1 — Տիգրան Շահվերդյան

30 Րոպե — 1-ին սեզոն, հաղորդում՝ 1 — Տիգրան Շահվերդյան

0
Գիտական Լուրեր — Հաղորդում՝ 1

Գիտական Լուրեր — Հաղորդում՝ 1

0
Ի՞նչ էր հարցնում Էրդողանը Փաշինյանից և ի՞նչ էր ուզում Ալիևը

Ի՞նչ էր հարցնում Էրդողանը Փաշինյանից և ի՞նչ էր ուզում Ալիևը

17/05/2025
Ջհանդամը, թե չի տուժի ընդդիմության ռեյտինգը, պետք է դրանից վախենա՞լ. Հայկ Մամիջանյան

Ջհանդամը, թե չի տուժի ընդդիմության ռեյտինգը, պետք է դրանից վախենա՞լ. Հայկ Մամիջանյան

16/05/2025
23 համարի ավտոբուսը Եռաբլուրի մոտ բախվել է ճամփեզրի էլեկտրասյանը և բենզալցակայանին. տուժել է 8 անձ

23 համարի ավտոբուսը Եռաբլուրի մոտ բախվել է ճամփեզրի էլեկտրասյանը և բենզալցակայանին. տուժել է 8 անձ

16/05/2025
ՆԳ նախարարը հետևել է ապագա պարեկների ընդունելության գործընթացին

ՆԳ նախարարը հետևել է ապագա պարեկների ընդունելության գործընթացին

16/05/2025
Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

Հետևեք մեզ

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ

Այլ

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.

No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In