Վերաքննիչ դատարանը մասնակի բավարարել է մեր բողոքը և քաղբանտարկյալ Նարեկ Թևոսյանի բանտային կալանքը փոխարկել տնային կալանքի, հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Հիշեցնեմ, որ Արցախի Վանք գյուղի բնակիչ Նարեկ Թևոսյանը «ոտնամանի գործով» մեղադրվում է «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման հավաքներին մասնակցելու համար քաղաքացիներին «նյութապես շահագրգռելու» քաղաքական հոդվածով՝ արարք, որի քրեականացումը ԵԽԽՎ 2024թ. հունիսի 6-ի զեկույցում հայտարարվել է եվրոպական իրավական չափանիշներին հակասող (կետ 102)։ Միաժամանակ, Նարեկը հերքում է որևէ մեկին «նյութապես շահագրգռելու» փաստն՝ ինքնին։
Նարեկ Թևոսյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր»,- գրել է փաստաբանը։