ՌԴ Կուրսկի մարզի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով զոհվել է 31 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 140-ը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով առողջապահական ծառայություններին։
«Օգոստոսի 21-ի առավոտվա դրությամբ Ուկրաինայի զինված ուժերի կողմից Կուրսկի մարզի վրա հարձակման հետևանքով հաստատվել է 31 հոգու մահը, 143 մարդ ստացել է տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ։ Նրանցից 79 հոսպիտալացվել է, այդ թվում՝ 4 երեխա», – հայտնել է գործակալության զրուցակիցը։
Ավելի վաղ հաղորդվում էր 17 զոհի և 140 վիրավորի մասին, որոնցից հոսպիտալացված են 75-ը, այդ թվում՝ 4 երեխա։
Հիշեցնենք՝ ուկրաինական ուժերը Կուրսկի մարզ են ներխուժել օգոստոսի 6-ին։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին օգոստոսի 20-ին հայտարարել է, որ իրենց վերահսկողության տակ է գտնվում մարզի 93 բնակավայր և 1263 կմ տարածք։