Ուկրաինան պատրաստվում է օգտագործել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առկա տարաձայնությունները՝ ազգային հողի վրա ատելություն և թշնամանք սերմանելու համար. նման պնդմամբ է հանդես եկել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ճեպազրույցում:
Նրա խոսքով՝ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը պլանավորում է հավաքագրել պատերազմից հետո ՌԴ-ից հեռացած անձանց, որպեսզի նրանք դիվերսիաներ իրականացնեն Ադրբեջանի և ադրբեջանցիների օբյեկտների դեմ՝ իբր Ռուսաստանի անունից։
Զախարովան ընդգծել է, որ Կիևի նպատակն է սա ներկայացնել որպես «ռուսական ագրեսիա» և նման կեղծիքներ տարածել ադրբեջանական, թուրքական և եվրոպական լրատվամիջոցներում։