Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ուկրաինան տառապում է Վլադիմիր Զելենսկու համախտանիշով։
«Այս հոդվածը ֆանտաստիկ է։ Զելենսկու համախտանիշ՝ այդպես կանվանեն այն, ինչով այժմ տառապում են մեր հարևան երկրում։ Հեղինակները՝ լուրջ դեմքով, ավելի ճիշտ՝ լայնացած բիբերով, խոսում են այն մասին, թե ինչպես են ուկրաինացիները, հոգեմետ նյութեր, այդ թվում՝ MDMA, որը հայտնի է նաև որպես էքստազի, օգտագործում հոգեկան առողջության խնդիրները հաղթահարելու համար», — գրել է Զախարովան իր Telegram ալիքում՝ մեկնաբանելով EU Observer-ում ուկրաինացի զինվորների հոգեմետ դեղամիջոցներով բուժման մասին հոդվածը։
Նա նշել է, որ Ուկրաինայի իշխանությունները պատրաստվում են օրինականացնել փսիխոդելիկ նյութերով փորձարարական բուժումը. թմրաքաղաքականության ուկրաինական նոր ազգային ռազմավարությունը, որը հաստատվել է 2025 թվականի օգոստոսին, որպես նպատակներից մեկը սահմանում է թմրամիջոցների օգտագործման ներդրումը ՀՏՍԽ-ի բուժման համար:
«Սա էլ տրամաբանական է. ինչպիսին նախագահն է, այդպիսին է նաև ժողովրդի բուժումը», — գրել է դիվանագետը:

















