Ուկրաինայի հակամարտությունը կավարտվի 2025 թվականին՝ հայտարարել է Հունգարիայի վարչապետը:
«Պատերազմը կավարտվի 2025 թվականին։ Այն կավարտվի կա՛մ խաղաղ բանակցություններով, կա՛մ պատերազմող կողմերից մեկի ոչնչացմամբ»,- ասել է Վիկտոր Օրբանը, հավելել՝ արևմտյան երկրները 300 միլիարդ եվրո են ծախսել Կիևին օգնելու համար:
Նա ընդգծել է, որ Բուդապեշտը չի գնում Բրյուսելի առաջարկած ճանապարհով և փորձում է դիմակայել Եվրամիության քաղաքականությանը, եթե այն հակասում է Հունգարիայի շահերին:
Օրբանի հայտարարությանն արձագանքել է Կրեմլի խոսնակը: Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը շարունակում է հատուկ գործողությունը մինչև իր նպատակների իրագործումը։ Միևնույն ժամանակ, նրա խոսքով՝ Մոսկվան բաց է Ուկրաինայում իրավիճակի կարգավորմանը բանակցությունների միջոցով, սակայն Կիևը պատրաստակամություն չի ցուցաբերում: