Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը մատնանշել է Վլադիմիր Զելենսկու կեղծավորությունը՝ Լեհաստանի Յարոսլավ քաղաքում վանականի սպանությանը նրա արձագանքի պատճառով:
«Նույն Զելենսկին ընդհանրապես չի արձագանքել ուկրաինացի զինվորականների կողմից Սվյատոգորսկի Լավրայում վանականի դաժան սպանությանը։ Եվ Արդարադատություն չi պահանջել», — գրել է նա իր Telegram ալիքում։
Ազարովը նաև հավելել է, որ սա ստի և երեսպաշտության ևս մեկ դրսևորում է։
Հինգշաբթի օրը 31-ամյա ուկրաինացի Իգոր Մ.-ն հարձակվել է Լեհաստանի Յարոսլավ քաղաքի վանքի վրա՝ դանակահարելով հինգ մարդու, այդ թվում՝ երեք քահանայի, որոնցից մեկը մահացել է հիվանդանոցում։ Նրան սպառնում է ցմահ ազատազրկում։

