ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները մտքեր են փոխանակել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, այդ թվում՝ կարգավորման` ամերիկյան առաջարկների համատեքստում։ Նշվում է, որ Էրդողանի հետ զրույցում Պուտինը վերահաստատել է Ռուսաստանի շահագրգռվածությունն ուկրաինական ճգնաժամի քաղաքական և դիվանագիտական կարգավորման հարցում։
Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ առաջարկներն իրենց ներկայիս տեսքով կարող են դառնալ կարգավորման հիմք։

















