Հուլիսի 27-ին՝ ժամը 16։38-ին, Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուրցաձոր գյուղի Գետափնյա փողոցում այրվում է անասնակեր․ առկա է տարածվելու վտանգ։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։16-ին, մարվել՝ 21։35-ին։ Այրվել են մոտ 2000 հակ անասնակեր և մոտ 2500 քմ հնձած ցորենի արտ։
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը։
