Բրազիլիայում լեզվի դպրոցի 24-ամյա ուսուցչուհի Նյարա Կարմոն մահացել է՝ փորձելով օգնել զուգարանում հայտնված աշակերտին, գրում է Metropoles-ը:
«Ուսուցիչը փորձում էր երեխային զուգարանի բանալիները տալ պատուհանից, բայց ընկել է գիպսաստվարաթղթե միջնապատի փլուզումից հետո։ Դեպքի վայր են կանչվել Սան Պաուլոյի նահանգային ռազմական ոստիկանությունը։ Հասնելուն պես ոստիկանները կնոջը գտել են աստիճանների մոտ», — հաղորդում է հրատարակությունը։
Դեպքի վայր է ժամանել նաև շտապօգնության բրիգադը, բժիշկներն արձանագրել են աղջկա մահը: Ողբերգությունից հետո Ֆիսկ լեզվի դպրոցը, որտեղ աշխատել է Կարմոն, ցավակցություն է հայտնել նրա հարազատներին և մտերիմներին: Ուսումնական հաստատության ներկայացուցիչները նշել են, որ Նյարան ոչ միայն իր գործի մասնագետն էր, այլև յուրահատուկ անձնավորություն, ով իր ջերմությամբ և դասավանդման հանդեպ սիրով հետք էր թողնում շրջապատի կյանքում:
Ավելին, հոկտեմբերի 23-ին դասերը դադարեցվել են քաղաքի դպրոցի բոլոր մասնաճյուղերում։

