«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հայտնում է, որ կեսգիշերն անց գրանցված ուժեղ քամու հետևանքով վնասվել և շրջվել են Արագածոտնի մարզի Թալին համայնքի Հացաշեն, Ցամաքասար, Սուսեր և Զարինջա բնակավայրերը սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները։
Արդյունքում խափանվել է նշված բնակավայրերի էլեկտրամատակարարումը։
Ընկերության տեղեկացմամբ՝ մասնագետներն իրականացնում են վթարավերականգնողական աշխատանքներ՝ բնակավայրերի էլեկտրամատակարարումը հնարավորինս սեղմ ժամկետում վերականգնելու նպատակով։
ՀԷՑ-ը նաև ներողություն է խնդրել բաժանորդներից՝ պատճառված անհարմարությունների համար։
