Փարաքար խոշորացված համայնքում, որտեղ այսօր ընթանում են արտահերթ ընտրություններ, ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում: Մեծ թվով ոստիկաններ են ժամանել այստեղ. հայտնում է News.am-ը։
Ոստիկանությունից չեն ցանկացել տեսախցիկի առջև մեկնաբանություն տալ՝ նշելով, որ ուժեղացված ծառայություն է, հասարակական կարգն են ապահովում, բոլոր ընտրական տեղամասերում լինելու են: