ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ Կաթողիկոսին մեղադրանք առաջադրած քննիչը Արա Ավագյան է, որը նախկինում աշխատել է Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում, իսկ այսօր ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ վարչության քննիչ է։
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ, նրա ելքը երկրից արգելվել է։ «Այսօր աննախադեպ իրադարձություն է եղել: ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով: Արգելվել է Վեհափառ Հայրապետի ելքը Հայաստանից, ինչով փորձ է արվում ձախողել Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսաց ժողովը: Սա պատմական ամոթալի գործողություն է իշխանության կողմից»,- գրել է փաստաբան Արա Զոհրաբյանը:

















