• 30 րոպե
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
09/05/2025
Tribune.am
Advertisement
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
  • Հաղորդումներ
  • Exclusive
  • Արխիվ
  • Մեր մասին
  • Կապ
Home Լրահոս Քաղաքականություն

Ովքե՞ր են պայքարում Կարմիր սարը հանքի վերածելու համար. ի՞նչ ապօրինություններ են եղել. «Ժողովուրդ»

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
04/09/2024
/ Քաղաքականություն, Լրահոս, Գլխավոր նորություններ
0
Ովքե՞ր են պայքարում Կարմիր սարը հանքի վերածելու համար. ի՞նչ ապօրինություններ են եղել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կարմիր սարը, ունենալով կրաքարի պաշարներ, հայտնվել էր միաժամանակ մի քանի հանքարդյունահանողների ուշադրության թիրախում՝ «ՄԼ մայնինգ» ՍՊԸ, «ԴԻԳԸՆԴԻԳ» ՍՊԸ, «ԳՌԱՆՈՒԼՍ» ՍՊԸ, «ՕՐԴ» ՍՊԸ, «ՕՐԴ ԳՐՈՒՊ» ՍՊԸ։ Այս ընկերությունների իրական շահառուները կառուցապատողներ են կամ փոխկապակցված անձինք: Հիմա էլ նրանք փորձում են «տիրանալ» սարին՝ նախատեսելով Վեդիի վարչական տարածքում ցեմենտի գործարանի կառուցում, որից հետո հարակից գյուղերը փոշու և ցեմենտի մեջ են հայտնվելու։ Տուժելու են գյուղատնտեսությամբ հայտնի մի քանի գյուղեր՝ Այգեզարդ, Քաղցրաշեն, Գինեվետ, Նոր ուղի գյուղերը։ Վեդիում ցեմենտի նոր գործարան կառուցելու ու Կարմիր սարը որպես հանք շահագործելու լուրերը հանգիստ չեն տալիս հարակից գյուղերի բնակիչներին։

Դեռ հուլիս ամսին հասունացած այս աղմուկից հետո ընկերությունները չեն հասել իրենց ուզածին։ Այգեզարդ համայնքում փաստացի բնակվող բնակիչների մեծամասնությունը դեմ է հանքի հնարավոր շահագործմանը: Չնայած բնակավայրում երեք հանրային լսում է կազմակերպվել՝ շատերն այդ մասին իմացել են միայն այն ժամանակ, երբ դրա դեմ ստորագրահավաք է սկսվել: Հավաքվել է 2300 ստորագրություն։

«Կանաչ Հայաստան» ՀԿ նախագահ Թեհմինե Ենոքյանը, ով դեմ է արտահայտվել այս որոշմանը, պնդում է, որ Կարմիր սարի տարածքում հանքարդյունաբերություն սկսելու նպատակով հանրային լսումները, փաստացի, կեղծվել են։

ՀԿ-ն պարզել էր, որ Կարմիր սարի վրա հանքարդյունահանում իրականացնելու նպատակով հայտ է ներկայացրել մի քանի ընկերություն, իսկ «ՕՐԴ ԳՐՈՒՊ» ընկերությունն արդեն իսկ կազմակերպել է երեք հանրային լսում, Այգեզարդ համայնքի բնակիչները տեղեկացված չեն եղել լսումների մասին և չեն մասնակցել դրանց:

Բնապահպանները ևս նախօրեին ահազանգում էին և հիշեցնում, որ «Ընդերքի մասին» օրենքում նշված է. «որտեղ աճում կամ բնակվում են կարմիրգրքային տեսակներ, արգելվում է հանքարդյունաբերությունը»:

Իսկ ո՞վքեր են կանգնած վերը նշված ընկերությունների ետևում, որոնք փորձում են «տիրանալ» հանքին. հանքի համար կռիվ տվողներից մեկը «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ն է, որի 100% բաժնետերը ՀՀ նախկին հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ ) աշխատակազմի ղեկավար Դավիթ Սուքիասյանն է։ Օրերս «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ն իրականացնում է Երևանում գտնվող 14 և Արտաշատ քաղաքում գտնվող 1 նորակառույց բնակելի համալիրների կառուցապատման աշխատանքները։

Կառավարությունը 2024 թվականի ապրիլին հավանություն էր տվել «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ի կողմից «Ավան Թաուերս» բազմաբնակարանային համալիրը մոտ 1 000 հանրային ծառայողների համար կառուցելու։ Նմանատիպ մի ծրագրում էլ ներգրավված են հանքի համար պայքարող հաջորդ ընկերությունների սեփականատերերը՝ «ՕՐԴ» ՍՊԸ-ի և «ՕՐԴ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի սեփականատեր Օրդուխանյանների ընտանքիը՝ Սամվել և Տիգրան Օրդուխանյանները։ Պարզ է դարձել, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ՇՄԱԳ փորձաքննական կենտրոնը բացասական եզրակացություն է տվել «ՕՐԴ» ՍՊԸ-ի ներկայացրած հայտին՝ Կարմիր սարի տարածքում կրային կավակրաքարերի հանքարդյունահանման վերաբերյալ։

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Երևանի կենտրոնում՝ Աբովյան 22 հասցեին հարակից տարածքում շինարարություն իրականացնող ընկերությունը փոխկապակցված է Օրդուխանյանների հետ։

Շենքը հայտնի պատմություն ունի, քանի որ շինարարության պատճառով վտանգված են հարակից անհատական բնակելի տները, որոնցից մեկը պատկանում է Անդրանիկ Սարկավագին։ Ըստ Օրդուխանյանների և Երևանի քաղաքապետարանի Կենտրոն վարչական շրջանի միջև եղած պայմանավորվածության՝ 12 հարկանի բնակելի շենքի առաջին հարկը կառուցելուց հետո ընկերությունը այն պետք է նվիրեր համայնքին՝ որպես անվճար մանկապարտեզ։

Շինարարությունը բազում բողոքների արդյունքում դադարեցվել էր, ապա բուռն կերպով սկսվել Հայկ Մարությանի օրոք. նրա հեռանալուց հետո՝ շինարարությունն այս պահին դադարեցված է։

«ԳՌԱՆՈՒԼՍ» ՍՊԸ-ն ևս վերը նշված հանքին «տիրանալու» համար հերթի է կանգնել։ Ընկերության 100% բաժնետերը Լևոն Ավետիսյանն է։

«Դիգընդիգ» ՍՊԸ-ի ներկայացրած ՇՄԱԳ նախնական հայտում նշված է, որ Այգեզարդը հնարավոր հանքավայրից հեռու է 2.7 կմ, մինչդեռ հարակից բնակավայրերը հանքավայրի տարածքին ավելի մոտ են։ Կրաքարային մերգելների հանքավայրը Նոր ուղի բնակավայրից հեռու է 2.1 կմ, Քաղցրաշենից՝ 2.45 կմ, Գինեվետից՝ 2.08 կմ։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Կարմիր սարի հանքի համար պայքարում է նաև նախկին պատգամավոր Դավիթ Սեդրակյանը։ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապվել Սեդրակյանի հետ, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։ ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ մի շարք երիտասարդների պայքարի արդյունքում հնարավոր եղավ հասնել հաղթանակի. և Արարատի բնակիչները փրկեցին իրենց քաղաքացիներին մայրաքաղաքի խոշոր կառուցապատողների երախից, որոնք ցանկանում էին, որ ավազի, ցեմենտի, քարի և մյուս շինանյութերի արտադրությամբ, արդյունահանմամբ ևս զբաղվել, որ շենք կառուցելը ավելի եկամտաբեր լինի»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Tags: Կարմիր սարհանքTribune.am
ShareShareTweetSendShareShare

Նմանատիպ հոդվածներ

«Ռուսաստանը եղել է և կլինի անսասան խոչընդոտ նացիզմի, ռուսատյացության և հակասեմականության ջատագովների համար». Պուտին
Քաղաքականություն

«Ռուսաստանը եղել է և կլինի անսասան խոչընդոտ նացիզմի, ռուսատյացության և հակասեմականության ջատագովների համար». Պուտին

09/05/2025
Զրույցներ են տարվել ավելին քան 50 անձի հետ, ստուգվել է շուրջ 20 մեքենա. անհետ կորած համարվող 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները շարունակվում են
Հասարակություն

Այսօր մարմարիկցի Տիգրանի 2 ամյակն է. նրան դեռ շարունակում են որոնել

09/05/2025
Ղալա՛թ են անում, մենք Շուշիի համար կյանք ենք տվել. ծախեցին՝ կնգա համար ջիպ առավ. սյունեցի. տեսանյութ
Հասարակություն

Ղալա՛թ են անում, մենք Շուշիի համար կյանք ենք տվել. ծախեցին՝ կնգա համար ջիպ առավ. սյունեցի. տեսանյութ

09/05/2025
Փաշինյանի քեռին Էրդողանի խորհրդականն է, ինքը իմ դստեր կուրսեցին էր, ժամը մեկ դեղ էր ընդունում. տեսանյութ
Հասարակություն

Փաշինյանի քեռին Էրդողանի խորհրդականն է, ինքը իմ դստեր կուրսեցին էր, ժամը մեկ դեղ էր ընդունում. տեսանյութ

09/05/2025
Եթե ՌԴ շպիոն է, ապացուցիր, չապացուցեցիր՝ դուք եք դատվելու. Խաչիկյան. տեսանյութ
Քաղաքականություն

Եթե ՌԴ շպիոն է, ապացուցիր, չապացուցեցիր՝ դուք եք դատվելու. Խաչիկյան. տեսանյութ

09/05/2025
«Ռուսաստանը շարունակում է Հայաստանին դիտարկել որպես դաշնակից»․ Կոպիրկին
Քաղաքականություն

«Ռուսաստանը շարունակում է Հայաստանին դիտարկել որպես դաշնակից»․ Կոպիրկին

09/05/2025
  • Թոփ
  • Կարևոր
  • Թարմ
15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

24/04/2025
Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

27/03/2025
11 մեդալ են նվաճել ֆիզմաթ դպրոցի սաները միջազգային օլիմպիադայում. տեսանյութ

11 մեդալ են նվաճել ֆիզմաթ դպրոցի սաները միջազգային օլիմպիադայում. տեսանյութ

21/01/2025
Գրպանում՝ 500 դոլար, մի ոտնաչափ տարածք, մի «պրինտեր» ու ձգտում՝ իդեալականին․ ինչպե՞ս է մեր հայրենակիցը ԱՄՆ-ում դարձել հաջողակ ճարտարապետ ու մրցանակներ ստացել

Գրպանում՝ 500 դոլար, մի ոտնաչափ տարածք, մի «պրինտեր» ու ձգտում՝ իդեալականին․ ինչպե՞ս է մեր հայրենակիցը ԱՄՆ-ում դարձել հաջողակ ճարտարապետ ու մրցանակներ ստացել

17/12/2024
Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

0
«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

0
30 Րոպե — 1-ին սեզոն, հաղորդում՝ 1 — Տիգրան Շահվերդյան

30 Րոպե — 1-ին սեզոն, հաղորդում՝ 1 — Տիգրան Շահվերդյան

0
Գիտական Լուրեր — Հաղորդում՝ 1

Գիտական Լուրեր — Հաղորդում՝ 1

0
«Ռուսաստանը եղել է և կլինի անսասան խոչընդոտ նացիզմի, ռուսատյացության և հակասեմականության ջատագովների համար». Պուտին

«Ռուսաստանը եղել է և կլինի անսասան խոչընդոտ նացիզմի, ռուսատյացության և հակասեմականության ջատագովների համար». Պուտին

09/05/2025
Զրույցներ են տարվել ավելին քան 50 անձի հետ, ստուգվել է շուրջ 20 մեքենա. անհետ կորած համարվող 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները շարունակվում են

Այսօր մարմարիկցի Տիգրանի 2 ամյակն է. նրան դեռ շարունակում են որոնել

09/05/2025
Ղալա՛թ են անում, մենք Շուշիի համար կյանք ենք տվել. ծախեցին՝ կնգա համար ջիպ առավ. սյունեցի. տեսանյութ

Ղալա՛թ են անում, մենք Շուշիի համար կյանք ենք տվել. ծախեցին՝ կնգա համար ջիպ առավ. սյունեցի. տեսանյութ

09/05/2025
Փաշինյանի քեռին Էրդողանի խորհրդականն է, ինքը իմ դստեր կուրսեցին էր, ժամը մեկ դեղ էր ընդունում. տեսանյութ

Փաշինյանի քեռին Էրդողանի խորհրդականն է, ինքը իմ դստեր կուրսեցին էր, ժամը մեկ դեղ էր ընդունում. տեսանյութ

09/05/2025
Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

Հետևեք մեզ

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ

Այլ

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.

No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In