Վրաստանի խորհրդարանը 85 «կողմ» ձայնով երրորդ և վերջնական ընթերցմամբ ամբողջությամբ ընդունել է «Հեռարձակման մասին» օրենքը: Ընդունված փոփոխությունների համաձայն՝ արգելվում է օտարերկրյա ուժերից ուղղակի կամ անուղղակի ֆինանսավորում ստանալ, օտարերկրյա ուժերին ծառայություններ մատուցել, ինչպես նաև հեռուստառադիոալիքների եթերում հաղորդումներ տեղադրել՝ օտարերկրյա ուժի ուղղակի կամ անուղղակի ֆինանսավորմամբ:
Օրենքով կսահմանվեն նաև լրատվամիջոցների օբյեկտիվության և լրագրողական էթիկայի չափորոշիչները, ինչպես նաև չափորոշիչների մոնիթորինգի և պաշտպանության ինստիտուցիոնալ մեխանիզմները:
Օրենքն ուժի մեջ կմտնի նախագահի կողմից ստորագրվելուց և «Վրաստանի օրենսդրական տեղեկագրում» հրապարակվելուց հետո: