Վրաստանը լիովին մարել է իր արտաքին պարտքը Ռուսաստանին և 6 այլ վարկատու երկրներին։ Այս մասին հայտնել է Վրաստանի ֆինանսների նախարարությունը։
Ռուսաստանից բացի՝ Վրաստանը 2004 թվականի պարտքի վերակառուցման համաձայնագրի շրջանակում մարել է նաև Ադրբեջանի, Թուրքիայի, Ղազախստանի, Հայաստանի, Իրանի և Նիդերլանդների պարտքերը։
Վրաստանի Ֆինանսների նախարարության համաձայն՝ վճարումների ընդհանուր գումարը գերազանցել է 225 միլիոն դոլարը։