Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «վստահ» է, որ ադրբեջանցիները «կվերադառնան» այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան»:
«Ղարաբաղցիները, որոնք երբեք չեն ապրել այդ հողերի վրա, բայց ապրել են այնտեղ վերադառնալու ցանկությամբ (նկատի ունի 1990-ականներին ազատագրված Արցախից հեռացած ադրբեջանցիների ժառանգներին-Tribune.am), այսօր վերադառնում են Ղարաբաղ։ Համոզված եմ, որ նույն պատկերը կտեսնենք նաև «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի ժամանակ»,- հավելել է Ադրբեջանի նախագահը։
Նշենք, որ պաշտոնական Բաքուն, «Արևմտյան Ադրբեջան» ասելով, նկատի ունի Հայաստանի տարածքը։