«Փաստինֆո»-ն գրել է․ «Շրջանառվող լուրերի համաձայն` Գյումրիում ընտրակաշառքի նոր մեթոդ է կիրառվում` առցանց խաղադրույքների համար գրանցված անձանց հաշիվներին փոխանցվում են գումարներ, որ գնան ընտրությունների:
Նման փոխանցումները վերահսկելի չեն: Ակնկալում ենք, որ իրավապահները մամուլի հրապարակումների հիման վրա հետաքննություն կսկսեն` ստուգելու ընտրակաշառքի նոր մեթոդի մասին ահազանգերը:
Բացի այդ, մեկ այլ ահազանգի համաձայն էլ՝ Գյումրիում ընտրատեղամասերից մեկում, որը համարվում է իշխող ուժի թեկնածուի թաղամաս, կեսօրի մոտակայքում առանձնահատուկ նկատելի է եղել տարեց անձանց ակտիվությունը, որոնք քվեարկել են տարբեր անձանց ուղեկցությամբ կամ օգնությամբ»: