Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ Արցախ բառն ասելու համար Ադրբեջանը կարող է նոր պատերազմ հրահրել։
«Երբ ես ասում եմ Ղարաբաղ, դուք ասում եք՝ «չեք ասում Արցախ», ադ նույնը հակառակ պատկերով վերցրեք, որ Ադրբեջանում ասում են «Արևմտյան Ադրբեջան», մենք ասում ենք՝ «դա մեր նկատմամբ տարածքային պահանջ է»։ Սրա մասին է խոսքը, դա է մեծ խնդիրը, որը ստիպում է բառապաշարի առումով ճիշտ ձևակերպումներ տալ, որպեսզի չհրահրվի նոր պատերազմ, նոր հարձակում»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Սիմոնյանը նշեց, որ Հայաստանը որևիցե պահանջ չունի Ադրբեջանի նկատմամբ։
«Վարչապետն ասաց, որ Հայաստանն ավարտվում է Արմավիրի մարզով ու Տավուշով, սա է Հայաստանը, այն քարտեզն է, որ փակցրել եմ Ազգային ժողովում, իզուր չեմ փակցրել»,- նշեց ԱԺ նախագահը։