«Ազատություն» ռադիոկայանի կայքում հրապարակված «Ռուսաստանի դեմ ԵՄ-ի նոր պատժամիջոցների փաթեթում ընդգրկվել է նաև Հայաստանի Unibank-ը» վերտառությամբ հոդվածում Յունիբանկի վերաբերյալ ներկայացված տեղեկատվության առնչությամբ հայտնում ենք, որ տվյալ լուրը չունի որևէ պաշտոնական հիմնավորում կամ աղբյուր։ Այս մասին հայտնում են Յունիբանկից:
«Պատասխանելով բանկին ուղղված լրագրողների հարցերին՝ հարկ ենք համարում մեկ անգամ ևս նշել, որ Յունիբանկը պատժամիջոցների վերաբերյալ որևէ որոշում կամ ծանուցում չի ստացել, ընդհանրապես իրազեկ չէ նման որոշման գոյության մասին և շարունակում է իր բնականոն աշխատանքը»,-նշում են բանկից:
Նշենք նաև, որ միջազգային մամուլը, այդ թվում Reuters գործակալությունը՝ հղում անելով Եվրահանձնաժողովի կողմից ԵՄ անդամ պետություններին հաստատման համար ներկայացված փաստաթղթին, հրապարակել է, որ ԵՄ-ի նոր փաթեթում ներառված են Տաջիկստանի, Ղրղզստանի և Լաոսի բանկերը:

















