«Զանգեզուր» անունով պրոյեկտ ՀՀ տարածքում չկա ու չի կարող լինել, թե Բաքվում ինչ կասեն, իրենց գործն է։ Այս մասին Կառվարությունում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։
«Ես չեմ կարող Ադրբեջանի փոխարեն երաշխիքներ տալ, բայց այն հայտարարությունները, որոնք հնչել էին Սպիտակ տանը, խոսում էին նրա մասին, որ մենք մտնում ենք կայուն և խաղաղ ժամանակաշրջան։ «Զանգեզուր» անունով պրոյեկտ ՀՀ տարածքում չկա ու չի կարող լինել, թե Բաքվում ինչ կասեն, իրենց գործն է։ Մենք շարունակում ենք աշխատանքները և վերահաստատում ենք, որ պատրաստ ենք ստորագրել փաստաթուղթը։ ՀՀ-ն ստացել է հնարավորություն խաղաղ և կայուն տարածաշրջան կառուցելու և սկսել է այդ գործընթացը, ստացել ենք հնարավորություն ապաշրջափակելու բոլոր կոմունիկացիաները մեր տարածաշրջանում, ինչի ուղղությամբ աշխատանքներ ենք տանում մեր ամերիկացի գործընկերների հետ»,- ասաց նա։