«Զանգեզուրի միջանցքը» կարող է շահագործման հանձնվել մինչև 2030 թվականը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։
«Ադրբեջանական կողմը նույնպես շարունակում է իր աշխատանքները։ Նախիջևանի կողմում նույնպես կան որոշ անավարտ գործեր։ Ադրբեջանական կողմը, հավանաբար, այս տարի կսկսի աշխատանքները։ Ինչպես գիտեք, Զանգեզուրի մյուս անցակետը մի գործընթաց է, որը սկսվել էր ԱՄՆ-ի մասնակցությամբ: Մենք այս տարի նույնպես առաջընթաց ենք ակնկալում այնտեղ: Մենք Զանգեզուրի միջանցքը շահագործման կհանձնենք մինչև 2030 թվականը»,- ասել է Ուրալօղլուն։

















