Զելենսկին ակնարկել է «Վիկտորի» մասին, որը «փորձում է վաճառել եվրոպական շահերը»։ Հունգարիայի վարչապետը պատասխանել է։ Հայտնում է DW-ն։
«Մենք բոլորս տեսնում ենք, որ Եվրոպան ոչնչացնել ձգտող ուժերը ոչ մի օր չեն վատնում։ Նրանք ազատորեն գործում են նույնիսկ Եվրոպայի ներսում։ Յուրաքանչյուր Վիկտոր, որն ապրում է եվրոպական փողերով՝ միաժամանակ փորձելով վաճառել եվրոպական շահերը, արժանի է ապտակի։ Եվ եթե նա իրեն հարմարավետ է զգում Մոսկվայում, դա չի նշանակում, որ մենք պետք է թույլ տանք, որ եվրոպական մայրաքաղաքները վերածվեն փոքրիկ Մոսկվայի», — հայտարարել է Ուկրաինայի նախագահը Դավոսի ֆորումում իր ելույթում։
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հետագայում X սոցիալական ցանցում գրել է, որ ինքն «ազատ մարդ է, որը ծառայում է հունգար ժողովրդին», մինչդեռ Վլադիմիր Զելենսկին, իբր, «հուսահատ վիճակում է և չի կարողանում կամ չի ցանկանում դադարեցնել պատերազմը չորս տարի շարունակ», չնայած Դոնալդ Թրամփի կողմից Ուկրաինայի նախագահին տրամադրվող «բոլոր հնարավոր օգնություններին»։
«Ուկրաինացի ժողովուրդը, իհարկե, չնայած ձեր ուշադիր ընտրված վիրավորանքներին, դեռ կարող է հույս դնել, որ մենք կշարունակենք ձեր երկիրը էլեկտրաէներգիայով և վառելիքով մատակարարել, ինչպես նաև աջակցել Ուկրաինայից ժամանող փախստականներին: Մնացածը կորոշի կյանքն ինքը, և բոլորը կստանան այն, ինչին արժանի են», — եզրափակել է Օրբանը:

















