Զելենսկին պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա: Օդանավակայանում նրան դիմավորել է Ֆրասնիայի նախագահ Էմանուել Մակրոնը, հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները:
Այցի ընթացքում Զելենսկին և Մակրոնը Ֆրանսիայի և Ուկրաինայի միջև համաձայնագիր են ստորագրել՝ վերջինիս ինքնաթիռների, հրթիռների և հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման վերաբերյալ:
Այս ուղևորությունը Զելենսկու եվրոպական դաշնակիցների շրջանում շրջագայության մի մասն է, քանի որ նա ձգտում է ամրապնդել Կիևի աջակցությունը՝ առաջիկա ձմռան և Ուկրաինայի էներգետիկ ցանցի դեմ Ռուսաստանի կողմից հարվածների ֆոնին։
















