Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ բանակցությունների նոր փուլի, որը հնարավոր է տեղի ունենա հաջորդ շաբաթ։
«Զինվորականները կազմել են առաջիկա հանդիպման հարցերի ցանկը։ Եթե նրանք պատրաստ լինեն առաջ շարժվել, իսկ Ուկրաինան պատրաստ է, հաջորդ հանդիպումները տեղի կունենան, հնարավոր է՝ հաջորդ շաբաթ», — գրել է նա Telegram-ում։
Զելենսկին հավելել է, որ կողմերին «հաջողվել է շատ բան քննարկել» երկու օրվա ընթացքում, և բանակցություններն իրենք «կառուցողական» են եղել։
Հիշեցնենք, հունվարի 23-ին Աբու Դաբիում տեղի էր ունեցել եռակողմ անվտանգության խորհրդակցությունների առաջին օրը։ Երկրորդ հանդիպումը տեղի էր ունեցել հունվարի 24-ին։ Ռուսական բանակցային թիմը գլխավորել էր Զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը։ Եռակողմ աշխատանքային խմբի ուկրաինական կողմը գլխավորել էր Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը։ Ավելի ուշ Axios-ի լրագրող Բարակ Ռավիդը հայտնել էր, որ ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունների նոր փուլը կարող էր տեղի ունենալ հաջորդ շաբաթ Աբու Դաբիում։

















