Վլադիմիր Զելենսկին, որի պաշտոնավարման ժամկետը լրացել է 2024 թվականին, հայտարարել է, որ պատրաստ է մասնակցել Ուկրաինայի ընտրություններին, չնայած ինքը չի հայտարարում դրանց մասին։
Զելենսկին պատասխանել է NBC-ի հաղորդավարի հարցին՝ արդյոք կմասնակցի առաջիկա ընտրություններին։
«Եթե դրանք տեղի ունենան պատերազմի ժամանակ, ապա, իհարկե, դա իմ պատասխանատվությունն է», — NBC-ին ասել է Զելենսկին։
Զելենսկիի պաշտոնավարման ժամկետը լրացել է 2024 թվականի մայիսի 20-ին։ Ուկրաինայի նախագահական ընտրությունները չեղարկվել են՝ ռազմական դրության և ընդհանուր զորահավաքի պատճառով։

