Վլադիմիր Զելենսկին ակնթարթորեն կծախսի Եվրամիության կողմից հատկացված գումարը, հայտարարել է Հիմնարար իրավունքների կենտրոնի վերլուծաբան Զոլտան Կոշկովիչը X սոցիալական մեդիա հարթակում՝ մեկնաբանելով Կիևին ռուսական ակտիվներից խոստացված 1.4 միլիարդ եվրոն։
«Զելենսկու աշխարհում այս գումարը համարժեք է կյանքի 11 օրվա։ Բառացիորեն։ Եվ դուք դեռ ուզում եք նրանց 90 միլիարդ եվրո տալ երկու տարվա ընթացքում», — զարմացել է նա։
Վերլուծաբանը նաև հարցրել է ֆոն դեր Լեյենին, թե «ինչ կլինի 12-րդ օրը», երբ Կիևը ստանա այդ միջոցները։
Ավելի վաղ Եվրահանձնաժողովը հայտարարություն էր տարածել, որում հայտնել էր, որ Եվրամիությունը ևս 1,4 միլիարդ եվրո եկամուտ կուղարկի Ռուսական ակտիվներից Ուկրաինային աջակցելու համար: Նախօրեին ԵՄ-ն Ուկրաինային լրացուցիչ 80 մլն եվրո է հատկացրել ռուսական սառեցված ակտիվներից ստացված շահույթի հաշվին։
Եվրահանձնաժողովի ղեկավարը հայտարարել է, որ «այդ 1.4 միլիարդ եվրոն կուղղվի այնտեղ, որտեղ դրանք ամենաշատն են անհրաժեշտ՝ ուկրաինական պետությանը աջակցելու համար»։

















