Նոյեմբերին Բաքվում կայացած շքերթի ժամանակ Ադրբեջանը ցուցադրեց նոր ստացած սպառազինությունը, այդ թվում՝ Իսրայելից։ Հայտնում է Sputnik Armenia-ն։
Ադրբեջանական զենք փոխադրող Silk Way–ը 2025 թվականին առնվազն 57 թռիչք է կատարել դեպի Իսրայել և հակառակ ուղղությամբ։
Silk Way–ի բեռնատար ինքնաթիռներն առնվազն 43 թռիչք են իրականացրել դեպի «Ռամոն» օդանավակայան (Էյլաթից 18 կմ հեռավորության վրա)։
Առնվազն 6 թռիչք իրականացվել է «Օվդա» օդանավակայան, ևս 8-ը՝ դեպի Թել Ավիվ։
Նախկինում զենքի հետ կապված գրեթե բոլոր թռիչքներն «Օվդա» էին, քանի որ հենց այնտեղից էր թույլատրված պայթյունավտանգ նյութերի տեղափոխումը։
Սակայն ամենայն հավանականությամբ` այս տարի երթուղին փոխվել է դեպի «Ռամոն», որը նույնպես անապատում է գտնվում։
Մի կողմից միանշանակ պնդել չի կարելի, որ բոլոր թռիչքների դեպքում զենք կամ ռազմական նշանակության ապրանքներ են տեղափոխվել։
Մյուս կողմից էլ հնարավոր է` Գազայի պատերազմի ժամանակ Ադրբեջանը զինամթերքի մի մասը ժամանակավորապես վերադարձրել է Իսրայելին։

















