Միլիրադատեր Իլոն Մասկը, որը մի քանի ամիս ղեկավարում էր ԱՄՆ Կառավարության արդյունավետության վարչությունը, նշել է, որ զղջում է նախագահ Դոնալդ Թրամփի մասին իր որոշ գրառումների համար՝ նրանց վերջին հրապարակային վեճից հետո։
«Դրանք չափազանց հեռու գնացին», – X-ի իր միկրոբլոգում գրել է Մասկը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և գործարար Իլոն Մասկը հրապարակավ վիճել են։ Միլիարդատերը Սպիտակ տան ղեկավարին «ստախոս» էր անվանել, ասել էր, որ առանց նրա Թրամփը չէր հաղթի ընտրություններում և անուղղակիորեն մեղադրել էր նրան մանկապղծության մեջ։
Իսկ Թրամփը հայտարարել էր, թե Մասկը խելագարվել է։