«Ժառանգություն» կուսակցությունը կմասնակցի 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին։ Այս մասին հայտարարել է կուսակցության հիմնադիր և առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյան։
Նրա խոսքով՝ կուսակցությունը պատրաստվում է ներգրավվել ընտրական գործընթացին, իսկ մասնակցության ձևաչափն ու հնարավոր համագործակցությունները կքննարկվեն առաջիկայում։
«Կմասնակցենք ընտրություններին, աներկբա է։ Չարժե ծանրաբեռնել դաշտը առանձին մասնակցություններով, առավել ևս, որ չեմ տառապում վարչապետի թեկնածու լինելու մարմաջով»,– նշել է Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային ժողովի հերթական ընտրությունները նախատեսված է անցկացնել 2026 թվականի հունիսի 7-ին։

















