Գյումրու ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանը գրել է․
«Ակնհայտ է, որ «ժողովրդի ծոցից դուրս եկած» վարչապետը այլևս չի ուզում վերադառնալ այդ ծոցը: Ավելին, նա այդ ծոցից իրեն վեր է դասում, հեգնում է և «սիրում է բոլորին», բացի իր երեսին ճշմարտությունը ասել չվախեցողներից:
Հ.Գ. Արցախը հանձնողը դու ես, Նիկոլ: Ուզում ես դոշիդ քարտեզի փոխարեն գլոբուս կախի: Պատմության մեջ դու մնալու ես Արցախը հանձնող ու զուտ ավտոբուսի առաջին շարքի ճենճոտ «պասաժիր»»:
Ռուբեն Մխիթարյանն իր գրառումը եզրափակել է #ծափտվեքարա հեշթեգով։

















