Փետրվարի 26-ին հայտնաբերված զինծառայողի մահվան դեպքի կապակցությամբ սկսվել է քրեական վարույթ։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
Նախաքննության ընթացքում ձերբակալվել է 1 անձ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ փետրվարի 26-ին հայտնաբերվել է զինծառայող Նարեկ Համլետի Հակոբյանի դին։

















