ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը գրում է․
Բառախաղի մի՜ դիմեք, ես խոսել եմ ԶՈւ-երում ՈՉ ՄԱՐՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ մահացության դեպքերից` ներկայացնելով պաշտոն աղբյուր դատախազությանը հղում արված տվյալներ։
Վստահաբար, ՊՆ-ում լավ են հասկանում խոսույթում օգտագործվող տերմինաբանության և բառերի ընտրության էական նշանակությունը և շարունակում են բառային մանիպուլյացիան օգտագործելով իմ կողմից չկիրառված «բանակում տեղի ունեցած» կամ «բանակում տեղի չունեցած» ձևակերպումները։
Զինծառայողների կյանքը վիճակագրական մանիպուլյացիաների առարկա չէ։

