5 օր շարունակվող գործադուլից հետո այսօր երեկոյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարության և աշխատակիցների հանդիպումն ավարտվել է առանց որևէ համաձայնության, «Ազատության»-ը հայտնել է հանդիպմանը մասնակցած, գործադուլը համակարգող խորհրդի անդամ Վահե Մխիթարյանը:
Գործադուլը շարունակվում է։
Հիշեցնենք՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենաին կոմբինատի աշխատակիցների կեսից ավելին միացել է գործադուլի պահանջներին՝ աշխատավարձերի բարձրացում, աշխատանքային պայմանների բարելավում։
ԶՊՄԿ-ի պատմության մեջ առաջին անգամ գործադուլի դուրս եկած աշխատակիցները փակ, գաղտնի քվեարկություն էին կազմակերպել՝ ցույց տալու, որ տնօրինությունը ստում է, երբ պնդում է, թե կոմբինատի աշխատակիցների ընդամենը 7-8 տոկոսն է պահանջում աշխատավարձի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում։