ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Բանակի օրվան ընդառաջ մի շարք տնտեսվարողներ տարբեր ապրանքատեսակների վաճառքի գործընթացում՝ լուսանկարներում և տեսանյութերում, օգտագործում են ՀՀ զինված ուժերի զինանշանը։
Նախարարությունը հիշեցնում է, որ զինված ուժերի զինանշանի օգտագործումը ԶՈՒ-ի հետ առնչություն չունեցող կազմակերպությունների կողմից, անկախ դրանց գործունեության բնույթից կամ նպատակներից, առանց համապատասխան գրավոր թույլտվության, արգելված է։
ՀՀ պաշտպանության նախարարությունը հորդորում է կազմակերպություններին զերծ մնալ ՀՀ զինված ուժերի խորհրդանշանների գործածումից։

















