«Ալ Ջազիրա»-ի օպերատորը զոհվել է Գազայի կենտրոնական հատվածում Իսրայելի կողմից հասցված ավիահարվածի հետևանքով։
Այս մասին ասվում է քաթարական հեռուստաալիքի հայտարարության մեջ։
«Ահմեդ Վիշահը զոհվել է Գազայի կենտրոնական հատվածում գտնվող Ալ-Բուրեյջ փախստականների ճամբարի բնակելի շենքի վրա Իսրայելի կողմից հասցված ավիահարվածի հետևանքով», — հայտարարել է «Ալ Ջազիրան»։
Հեռուստաալիքի ղեկավարությունը խստորեն դատապարտել է հարձակումը։ «Սա միջազգային բոլոր օրենքների և նորմերի ևս մեկ կոպիտ խախտում է, որը արտացոլում է լրագրողների հետապնդման և ճշմարտության ձայնը լռեցնելու շարունակական համակարգված քաղաքականությունը», — շարունակվում է հայտարարության մեջ։
Պարզաբանվել է, որ պաղեստինյան անկլավի վրա Իսրայելի բանակի վերջին հարվածների հետևանքով զոհվել է 10 մարդ, այդ թվում՝ Վիշահը։
